Մոսկվայի մետրոպոլիտենում ռումբ է պայթել
ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | ankakh | March 29, 2010 12:42
Այսօր առավոտյան ժամը 8.30-ի սահմաններում, Մոսկվայի մետրոպոլիտենի «Լյուբյանկա» կայարանում տեղի է ունեցել հզոր պայթյուն, որից 30 րոպե հետո հաջորդել է նույնպիսի պայթյուն «Կուլտուրայի պարկ» կայարանում:
Ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը հայտնում է, որ պայթյունի հետևանքով մահացել է 34 մարդ, վիրավոր են 18-ը: ՌԴ ՖԴՀ տարածած մամուլի հաղորդագրության` երկու պայթյունն էլ կազմակերպել են ահաբեկիչ-մահապարտների կողմից:
ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից «Անկախին» հայտնեցին, որ այս պահի դրությամբ տեղեկություններ չունեն այն մասին զոհվածների մեջ հայեր կան, թե ոչ: «Դեռ ռուսական կողմը զոհվածների զոհվածների ցուցակը չի հրապարակել, երբ կհրապարակի, այն ժամանակ պարզ կդառնա»,-ասաց մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:






Facebook
Tweet This
Email This Post
