Երկարակեցությունը պայմանավորված է օրգանիզմում D վիտամինի ցածր մակարդակով

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 7, 2012 8:39

Ժառանգական երկարակեցությունը կապված է օրգանիզմում D վիտամինի ցածր մակարդակով ու որոշակի գենի փոփոխությամբ, ասում են հոլանդացի գիտնականները, որոնց աշխատությունը հրապարակվել է Canadian Medical Association Journal-ում:

Ուսումնասիրելով  առնվազն երկու 90 (89 և ավելի տարիքով տղամարդ և 91 և ավելի` կանայք) տարեկան բարեկամ ունեցող եվրոպական 380 ընտանիք, ընդհանուր առմամբ` 1038 հազար  մարդ, նրանք եզրակացրին.” որ երակարակեցության պատճառ կարող է լինել D վիտամինի ցածր մակարդակը”:

Մինչդեռ, ավելի վաղ խոսվում էր այն մասին, որ D վիտամինի ցածր մակարդակը մահացության բարձր ցուցիչի, սիրտանոթային հիվանդությունների, քաղցկեղի, ալերգիաների, ինտելեկտի ցածր մակարդակի  վկայություն է:

Այս ուսումնասիրության հեղինակներն ասում են, որ դեռևս պետք է  լրացուցիչ աշխատանքներ կատարեն, ապացուցելու D վիտամինի մակարդակի ու մարդու երկարակեցության կապը:

Դիտվել է 1619 անգամ:
Print Friendly

Leave a Reply