ԱՄՆ-ում գիտնականը փորձում է սպանել իրեն հանուն գիտական փորձի

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | July 23, 2012 10:02

Ամերիկացի Քեյն Հեյվորսը մտադիր է վտանգավոր գիտափորձ կատարել: Նա պատրաստվում է  ինքն իրեն սպանել, որ որոշ ժամանակ անց վերակենդանանա ու իր գլխուղեղի բջիջները օգտագործի ռոբոտի «մարմնում»:

Այս գաղափարը ֆանտաստիկ ֆիլմի սյուժե է հիշեցնում, սակայն սա իրականություն է: Արդեն մի քանի տարի է, ինչ Հարվարդի համալսարանի գիտնականն աշխատում է  նման փորձ կատարելու հնարավորության վրա: Ավելի քան 10 տարի գիտնականն իր փորձասենյակից դուրս չի գալիս. նա աշխատում է անմահություն «արարելու» վրա. «Մարդկությունը գնում է բանականության  տելեպորտացիայի ուղղությամբ: Մենք կփորձենք պահպանել ուղեղը, ապա բաժանել այն ու կիրառել ռոբոտների «մարմնում»: Դա մարդկային ուղեղի հիման վրա ստեղծված  «իդեալական համակարգիչ» կլինի»:

Իր արտասովոր նախագծի համար գիտնականը   որպես փորձակենդանի ոչ թե ճագարներին է օգտագործելու, այլ հենց  ինքն իրեն, իր ուղեղը: Նա պատրաստ է հրաժեշտ տալ կյանքին`  հանուն գիտության մեջ նոր հեղափոխության:

«Դա ավելի լավ է, քան շատ ծեր կամ հիվանդ դառնալը»,- բացատրել է 41-ամյա գիտնականը:

Դիտվել է 1309 անգամ:
Print Friendly

Leave a Reply