Միջին աշխատավարձը Հայաստանում աճել է`դառնալով մոտ 100.000 դրամ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | October 20, 2009 18:10

2009թ. հունվարօգոստոս ամիսների ընթացքում Հայաստանում միջին աշխատավարձը բարձրացել է 6.000 դրամով: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով` օգոստոս ամսին միջին աշխատավարձը կազմում է 99.061 դրամ:

Վերջին տասնամյակում ամենացածր ամսական միջին աշխատավարձը գրանցվել է 2000 թ.` 22.000 դրամ: Փաստորեն, վերջին 10 տարիների ընթացքում միջին աշխատավարձը բարձրացել է 75.000 դրամով:

Աշխատանքի միջազգային կազմակերպության կանխատեսումների համաձայն` մինչև այս տարվա վերջ ամբողջ աշխարհում գործազուրկների թիվը կաճի մոտ 6.5-7.4 տոկոսով: Իսկ 2010թ.աշխարհում կհաշվարկվի մոտ 239 մլն գործազուրկ:

Դիտվել է 1641 անգամ:
Print Friendly