ՄԻԵԴ-ը հերթական որոշումն է ընդունել Թուրքիայի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 10, 2012 16:26

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հերթական որոշումն է ընդունել Թուրքիայի դեմ: Այս անգամ Թուրքիան դատապարտվել է Մեհմեթ Սարարի հայցի հիման վրա, ով ազատազրկման մեջ է մնացել ինը տարի և մեկ ամիս: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

ՄԻԵԴ-ը դատապարտել է Թուրքիային մարդու իրավունքների եվրոպական համաձայնագիրը խախտելու մեջ: Եվրոպական դատարանի ընդունած որոշմամբ Թուրքիան պարտավորվել է Մեհմեթ Սարարին վճարել 11 հազար եվրո` որպես բարոյական փոխհատուցում, ինչպես նաև հազար եվրո դատական ծախսերի համար:

Ավելի վաղ` 2001 թվականին, Սարարը դատապարտվել էր «սահմանադրական կարգը խախտել փորձելու» մեղադրանքով:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply