Սիբիրում 400 հա անտառ է այրվում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | April 6, 2012 9:25

Սիբիրում 418,3 հա անտառ է այրվում:  ԱԻՆ-ի Սիբիրի տարածքային  կենտրոնից  հայտնել են, որ ներկայումս հաջողվել է տեղայնացնել ընդամենը 156,1 հա տարածքով հրդեհ: Գերատեսչությունում նշվում է, որ հիմնական պատճառը տեղի բնակչության գործունեությունն է ու գյուղատնտեսական  նախապատրաստական հրկիզումը: Հրդեհի դեմ պայքարի են դուրս եկել  575  մարդ ու 113 միավոր տեխնիկա:

Մեկ օրում կառուցվել է 5 կմ  ու վերակառուցվել 7 կմ հակահրդեհային նշանակության ճանաաապարհ: Իրավիճակին հետևելու են 11 օպերատիվ խմբեր:

Դիտվել է 918 անգամ:
Print Friendly

Leave a Reply