Խոզագրիպի դեմ պատվաստանյութ ստանալուն պես Հայաստանում կսկսվեն մասսայական պատվաստումները

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | September 24, 2009 15:24

Լիանա ԹորոսյանՀՀ Առողջապահության նախարարությունը (ԱՆ) դիմել է Ռուսաստանին և Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ)` մասսայական պատվաստումների համար պատվաստանյութի պաշարներ ստանալու համար:

ԱՆ պետական հիգիենիկ համաճարակային տեսչության գլխավոր մասնագետ և ԱՀԿ-ի կողմից համաճարակային գրիպի կոորդինատոր Լիանա Թորոսյանն ասում է, սակայն, որ դեռ հայտնի չէ` երբ կստանան այդ պաշարները:

Նախարարությունում դեռևս ապրիլին ստեղծվել է շտաբ, որը մշտապես հետևում է խոզագրիպի հետ առնչվող դեպքերին և նոր տեղեկատվությամբ թարմացնում  նախարարության պաշտոնական կայքը:

Թորոսյանն ասում է, որ հանրապետության օդակայաններում հսողությունն ուժեղացված է ժամանող ուղևորների նկատմամբ: «Զվարթնոց» օդակայանում կա ջերմաչափ երկու սարք, որոնք  գրանցում են մարդանց մարմի ջերմաստիճանը` հեռվից:

«Մինչ օրս Հայաստանում գրանցվել է 6 կասկածելի դեպք. 6 ջերմող անձինք մեկուսացվել են ու հետազոտվել, նրանց նկատմամբ սահմանվել է հսկողություն, բայց այժմ լիովին առողջացել են.  վտանգ չկա»,-ասում է Թորոսյանը:

Առողջապահության նախարարությունը համագործակցում է այլ գերատեսչությունների` Պաշտպանության նախարարության, Ոստիկանության հետ ևս:

Թորոսյանի խոսքերով` այժմ հանրապոտությունում կա խոզագրիպի համաճարակը կանխարգելող պատվաստանյութերի, ախտահանիչ նյութերի և սարքերի որոշակի պաշար, որոնք կօգտագործվեն առաջին իսկ անհրաժեշտության դեպքում:

ԱՀԿ-ի  կազմակերպած  համաժողովներին, ինչպես տեղեկացնում է Թորոսյանը, մասնակցել է նաև ՀՀ  պատվիրակությունը «Վերլուծելով  եվրոպական երկրների փորձը` եկել ենք այն համոզման, որ Հայաստանում խոզագրիպի կանխարգելման չափանիշերը համապատասխանում են ԱՀԿ-ի սահմանած չափանիշներին»,-ասում է Թորոսյանը:

Կովկասյան տարածաշրջանում խոզագրիպի տարածման պատկերը հետևյալն է. Վրաստանում մինչ օրս գրանցվել է А H1N1 հարուցիչով վարակման 20 դեպք, Արբեջանում ` 3 դեպք: Որևէ հիվանդ դեռևս չի մահացել:

Թորոսյանն ասում է, որ խոզագրիպի ախտանշանների դեպքում ( բարձր ջերմություն, կոկորդի ցավ, քրտնարտադրություն) անմիջապես դիմեն բժշկական կենտրոններ, որտեղ հետազոտությունն ու ախտորոշումը կկատարվի անվճար` պետպատվերի շրջանակում:

Ռուսաստանի կամ ԱՀԿ-ի կողմից պատվաստանյութերի մեծ պաշար ստանալու դեպքում պատվաստվելու են հասարակության խոցելի խմբերը` խրոնիկ հիվանդները, հղի կանայք, բուժաշխատողները, շտապ օգնության ծառայության աշխատողները:

«Անկախ»-ի այն հարցին, թե արդյոք Հարավային Կովկասում մասսայական պատվաստումներ արվում են, Թորոսյանը պատասխանեց, որ Վրաստանն ու Ադրբեջանը նույնպես սպասողական վիճակում են, ինչպես Հայաստանը:

Դիտվել է 1239 անգամ:
Print Friendly