ԱՄՆ-ում ծննդյան տոնին մի ամբողջ ընտանիք են սպանել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | December 26, 2011 13:50

ԱՄՆ-ում`  Տեխասի նահանգում,  դեկտեմբերի 25-ին մի ամբողջ ընտանիք են սպանել: Մարդկանց սպանել են այն պահին, երբ նրանք նվերներն էին բացում: Դալլասի ոստիկանությունը սպանվածների դիակները հայտնաբերելուց հետո պարզել է, որ 4 կանայք ու 3 տղամարդիկ  մահացել են հրազենային կրակոցից: Նույն սենյակում ոստիկանները երկու ատրճանակ են հայտնաբերել, ընդ որում` թալանի  հետք  չկա: Այդ իսկ պատճառով ոստիկանությունը սպանության կապակցությամբ 2 վարկած է առաջ քաշում. սպանություն կատարողը ընտանիքին ծանոթ է և նրանք իրենք են մարդասպանին տուն թողել, կամ էլ` ներկաներից մեկն  է սպանել` ծագած վեճի հետևանքով:

«Ես 12 տարի արդեն ոստիկանությունում եմ աշխատում ու այս Ծննդյան օրվա կատարվածը թերևս ամենաողբերգականն է, որ ես հանդիպել եմ»,- ասել է ոստիկանության սպան:

 

 

Դիտվել է 1126 անգամ:
Print Friendly

Leave a Reply