Հայազգի Հախվերդյանը Գլենդելի ոստիկանության տարածքում ռումբ է պայթեցրել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | December 13, 2011 13:20

Գլենդելի ոստիկանության շտաբի վրա ռումբ նետելու համար  ձերբակալվել է 50-ամյա Սարո Հախվերդյանը: Ձերբակալվելուց հետո Հախվերդյանը ոստիկանններին ասել է, որ ռումբն օգտագործել է ինքնապաշտպանության համար, քանի  որ 2 մարդ փորձել են իրեն սպանել: Այս մասին հաղորդում է «Արմենպրեսը»` վկայակոչելովhttp://www.glendalenewspress.com-ը:

Ռումբը պայթել է ոստիկանության շտաբի տարածքում: Միջադեպի ժամանակ ոչ ոք չի վիրավորվել: Գլենդելի ոստիկանության սերժանտ Թոմ Լորենզի խոսքով` Հախվերդյանը ձեռք է բերել ռումբը այն ժամանակ, երբ կասկածել է, որ 2 տղամարդ քայլեր են ձեռնարկել սպանելու իրեն: Սարո Հախվերդյանը պետք է ներկայանա Լոս Անջելեսի Գերագույն դատարան այս շաբաթ`զենք օգտագործելու եւ պահելու համար: Մինչ այդ նա կշարունակի մնալ ոստիկանությունում`կալանքի տակ: Ովքեր են ուզում սպանել Հախվերդյանին եւ ինչ պատճառներով, դեռեւս պարզ չէ:

 

Դիտվել է 999 անգամ:
Print Friendly

Leave a Reply