Ֆրանսիայում հայրը երեքամյա որդուն սպանել է` մտցնելով լվացքի մեքենայի մեջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 30, 2011 1:27

Փարիզից ոչ հեռու գտնվող Ժերմին Էվեկ ավանում  հայրը 3-ամյա երեխային փակել է լվացքի մեքենայի մեջ ու մի քանի րոպեով միացրել  պարզաջրման ծրագիրը: Այդ հրեշավոր կտտանքի հետևանքով երեխան վնասվածքներ է ստացել և մահացել:

33-ամյա Քրիստոֆեր Շամպենուային ոստիկանությունը ձերբակալել է:Մայրը նույնպես հսկողության տակ է` «հանցագործությանը չմիջամտելու» ու«վտանգի մեջ գտնվող անձանց օգնություն չցուցաբերելու» համար:

Որդեսպանի  հայրն ասել է, որ Քրիստոֆերը չէր ուզում երեխային սպանել, այլ, պարզապես փորձել է մանկապարտեզում կատարած չարաճճիության համար պատժել:

Երեխան, իբր,  իր ընկերոջ նկարը գցել է զուգարանի մեջ: Լվացքի մեքենայից երեխային հանել է մայրը, սակայն փոքրիկ Բաստյենն արդեն անգիտակից էր: Կինը երեխային գրկած վազել է հարևանների մոտ` ներկայացնելով իբր, որ երեխան աստիճաններից ընկնելով է մահացել:

«Նա ասես լաթե տիկնիկ լիներ»,-սարսափով պատմել է հարևանուհին: Շամպենուա ամուսինները Բաստյենից բացի ևս 6 երեխա ունեն, որոնցից  5-ամյա աղջնակը  պատմել է, որ Բաստյենին առաջ էլ են նման կերպ պատժել, իսկ հարևաններն էլ պատմել են, որ երբեմն էլ երեխային մի քանի ժամով փակել են պահարանի մեջ կամ էլ ծածկոցով փաթաթած դրել են լուսամուտագոգին:

Տատիկն այդ դաժանությունները բացատրում է նրանով, որ փոքրիկը ցանկալի երեխա չի եղել:

Դիտվել է 5588 անգամ:
Print Friendly

Leave a Reply