Խանդոտ Ռեմբոն դատապարտվել է 15 տարվա ազատազրկման

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 1, 2011 12:34

Նախկին զինծառայողը, որը դաժանորեն վիրավորել է իր սիրած աղջկան   «մեղքի» համար, որ աղջիկը հմայիչ է ու դուր է գալիս հակառակ սեռի ներկայացուցիչներին, 15 տարի կանցկացնի ճաղերի ետևում:

Հենց այդքան է նախատեսել բրիտանական դատարանը 21-ամյա Սքոթ Սմիթի արարքի համար, որը հունվարին փորձել է սպանել 20-ամյա Քիրստի Հոլմսին` դանակի (այնպիսին, ինչպիսին Ռեմբոյինն էր)  7 հարված հասցնելով քնած աղջկան:

Բարեբախտաբար,  աղջիկը կենդանի է մնացել, սակայն նրա դեմքն ու պարանոցն այլանդակվել են  սարսափելի սպիներով, իսկ հոգեկան ցնցումից էլ դժվար շուտով կարողանա ապաքինվել:

Դիտվել է 1012 անգամ:
Print Friendly

Leave a Reply