Սեպտեմբերի 4-ին`«Ճանաչենք Հայաստանը. Արցախ» ցուցահանդեսի փակման օրը, այցելուներին անակնկալ է սպասում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | Գայանե Գալստյան | September 3, 2009 13:59Երեկ` Արցախի անկախության օրը, Սիրահարների այգում բացվեց Երիտասարդ առաջնորդների դպրոցի նախաձեռնած ցուցահանդեսը:
«ԼՂՀ անկախության օրվա առիթով մենք կազմակերպել ենք «Ճանաչենք Հայաստանը. Արցախ» խորագրով ցուցահանդես, և մեր նպատակն է մայրաքաղաքի բնակիչներին ծանոթացնել Արցախի տեսարժան վայրերին ու կոթողներին»,- ասում է ցուցահանդեսի կազմակերպիչ Մարիլույս Երեմյանը:
Ցուցահանդեսն անցկացվում է Սիրահարների այգում: Այն 3 օր շարունակ` սեպտեմբերի 2- 4-ը, ժամը 16-ից 21-ը, բաց է բոլոր այցելուների համար:
60 լուսանկարներով ցուցահանդեսի կազմակերպմանը ֆինանսապես աջակցել է ԼՂՀ մշակույթի նախարարությունը: Լուսանկարների կեսից ավելին արվել են դպրոցի ուսանողների կողմից:
Լուսանկարներում պատկերված են Գանձասարը, Տիգրանակերտը, Աղդամը, Սխտորաշենը, Ասկերանը և այլ տեսարժան վայրեր, Արցախի կյանքը պատկերող լուսանկարներ:
Հուլիսի 22-ին «Ճանաչենք Հայաստանը» շարքի շրջանակներում կազմակերպվել էր ցուցահանդես Ալավերդու քաղաքի նկարներով:
«Նախատեսում ենք իրականացնել մի նախագիծ. Հայաստանի տարբեր մարզերում արված լուսանկարներով կազմակերպել ցուցահանդես արտերկրում»,-ասում է Երեմյանը:
«Ճանաչենք Հայաստանը. Արցախ» ցուցահանդեսի փակման օրը` սեպտեմբերի 4-ին, վերիջին երկու ժամերի ընթացքում այցելուներին անակնկալ է սպասում: