Միայն երկու մասնակից

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 1, 2011 11:59

Մալազիայի քաղաքում մեկնարկած մինչև 23 տարեկան ծանրորդների  աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից առաջինը մրցահարթակ դուրս կգա 63 կգ քաշային Քրիստինե Պետրոսյանը: Նա  կմեկնարկի հուլիսի 3-ին: Մրցաշարին կմասնակցի նաև գերծանրքաշային ծանրորդ Հակոբ Փիլոսյանը: Ի դեպ, նախատեսվում էր, որ առաջնությանը Հայաստանից կմասնակցեն ավելի շատ մարզիկներ, սակայն հաշվի առնելով, որ մերոնք հանդես են գհալու նաև օգոստոսին Չինաստանում կայանալիք համաշխարհային ուսանողական խաղերում և Ռումինիայում կազմակերպվելիք ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, որոշվել է Մալազիա ուղարկել միայն երկու մարզիկի:

Դիտվել է 523 անգամ:
Print Friendly