Լևոն Տեր-Պետրոսյանի հիմնական “մեսիջը” ընդդիմություն-ընդդիմություն դիրքավորման խնդիրն էր
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | April 9, 2011 9:35

Մինչև ապրիլի 8-ի հանրահավաքը Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը խոստացել էր, որ ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը սպառիչ պատասխան կտա այն հարցին, թե վերջնաժամկետ կներկայացվի արդյոք իշխանություններին: Լևոն Տեր Պետրոսյանը իրապես անդրադարձավ այդ հարցին`ևս մեկ անգամ հետաձգելով վերջնաժամկետի ներկայացման ժամանակը.” Մենք ակնկալում ենք, որ մինչեւ հաջորդ հանրահավաքը, որ կկայանա ապրիլի 28-ին, հանուն երկխոսության մեր կողմից առաջ քաշված երեք նվազագույն պահանջները, որոնք են՝ քաղբանտարկյալների ազատ արձակումը, Ազատության հրապարակում հանրահավաքներ անցկացնելու իրավունքի վերականգնումը եւ մարտի 1-ի սպանությունները բացահայտելու պաշտոնական հավաստիացումը, կատարված պետք է լինեն։ Եթե դա տեղի չունենա, ապա Հայ Ազգային Կոնգրեսը, սպառված համարելով երկխոսության հնարավորությունը, հարկադրված է լինելու կտրուկ փոխել իր մարտավարությունն ու գործողությունների բնույթը։ Մենք դեռեւս հակված չենք իշխանության հետ վերջնագրի լեզվով խոսելու, բայց ժողովրդի համբերությունն էլ չափ ու սահման ունի։ Ապրիլի 28-ը պետք է դառնա կա՛մ երկխոսության սկզբնավորման, կա՛մ էլ՝ իշխանության ու հասարակության վերջնական ջրբաժանի օրը”,- ասաց Լևոն Տեր-Պետրոսյանը իր ելույթի վերջում: Իսկ իշխանությանը “ժողովրդի կամքին” ենթարկվել ու իրենց պահանջները կատարել ստիպելու համար ՀԱԿ-ի մի շարք ներկայացուցիչներ կոչ արեցին բնակչությանն ավելի ակտիվ մասնակցել հանրահավաքներին, սկսել “անհնազանդության ակցիաներ” ամբողջ երկրով մեկ: Ըստ էության այս առումով ոչ մի նորություն չեղավ: Այս ամենն ասվեց զուտ պայքարի գծից չշեղվելն ընդգծելու և գործունեության իրենց ընտրած ձևաչափը պահպանելու համար:
Հատուկ անդրադարձ պահանջող օրակարագային այլ խնդիր է հայտնվել: Անցյալ հանրահավաքից հետո ներքաղաքական ինտրիգներն ամբողջովին տեղափոխվել էին ընդդիմության դաշտ, սկսվել էր ընդդիմություն-ընդդիմություն առճակատում, ՀԱԿ-ի հասցեին լուրջ մեղադրանքներ էին հնչել, հետևաբար պետք էր շտապ արձագանքել դրանց “ամենաբարձր մակարդակով”(չնայած հեռակա բանավեճերի ու ասուլիսների շրջանակներում արդեն երկու շաբաթից ավել է այդ մասին խոսվում է), հատկապես որ ՀԱԿ-ն իշխանության հետ իր հարաբերություններում վճռական ու այսօրեական կարևորության փոփոխություններ կատարելու մտադրություն կարծես թե չունի:
Լևոն Տեր-Պետրոսյանն նախ անդրադարձավ ՀԱԿ-ի կողմից ընդդիմադիր դաշտը մոնոպոլիզացնելուն ուղղված մեղադրանքների: Ըստ էության ՀԱԿ առանջնորդը չհերքեց, որ ՀԱԿ-ը փորձում է մենատիրական դիրքեր հաստատել ընդդիմադիր դաշտում,սակայն պատճառաբանելով թե իրենք զրկված են այն լծակներից, որով ցանկացած երկրի իշխանություն կարող է մոնոպոլիզացնել քաղաքական դաշտը, քաղաքական կառուցվածքում իրենց ձեռքբերումները պայմանավորեց ընդդիմադիր ուժերի «ապաշնորհությամբ». «Այդ դիրքը Կոնգրեսը վաստակել կամ ձեռք է բերել անհրաժեշտ ինտելեկտուալ կարողությունների դրսեւորման, ամենօրյա տքնաջան աշխատանքի, համառ ու հետեւողական պայքարի, ժողովրդի հետ երկխոսելու ունակության, զոհողությունների գնալու պատրաստակամության, եւ վերջապես, կազմակերպվածության, կարգապահության ու նպատակասլացության շնորհիվ։ Իսկ գուցե, մոնոպոլիզացիա ասելով, նկատի ունեն, որ Կոնգրեսը զբաղեցրել է հրապարա՞կը։ Բայց նախ՝ Երեւանում բազմաթիվ հրապարակներ կան, եւ երկրորդ՝ եղել են ժամանակներ, երբ Կոնգրեսը ամիսներ շարունակ հանրահավաքներ չի անցկացրել (2008թ. հոկտ. 17 – 2009թ. մարտ. 1, 2010թ. ապր. 6 – սեպտ. 17)։Ինչո՞ւ այդ ընթացքում որեւէ ուժ չի փորձել զբաղեցնել հրապարակը եւ վերացնել մոնոպոլիզացիա ասվածը»,- ասաց նա:
Մի քանի օր առաջ “Ժամանակ” թերթը գրել էր Արամ Կարապետյան-Րաֆֆի Հովհաննիսյան “ուշագրավ” հանդիպման մասին, ինչի նպատակը, ըստ թերթի, միասնաբար քաղաքական նոր միավորում ստեղծելու հնարավորության քննարկումն է. «Մեր աղբյուրների փոխանցմամբ, նոր ընդդիմադիր միավորման նպատակը 2012 թվականի խորհրդարանական ընտրություններից առաջ Հայ ազգային կոնգրեսի օրինակով նոր ընդդիմադիր միավորում ձեւավորելն է, որի մեջ ըստ նախաձեռնողների կարող են ընդգրկվել ՀՅԴ-ն, «Սարդարապատ» շարժումը, Տիգրան Կարապետյանի Ժողովրդական կուսակցությունը եւ այլք»,-գրել է թերթը: Նոր Ժամանակներ կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը հերքեց հանդիպման մասին լուրը, սակայն հայտարարեց, որ իսկապես կան նման քննարկումներ այլ քաղաքական ուժերի հետ: Անցյալ շաբաթ 3-ր ուժի ստեղծմանը աջակցելու պատրաստակամության մասին խոսել էր նաև ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը և հայտարարել, թե ՀԱԿ-ն ավելի շատ ընդհանրություններ ունի իշխանության հետ, քան իրենք : Ենթադրաբար հենց այս ամենին արձագանքելով Լևոն-Տեր Պետրոսյանը հայտարարեց, որ Երրորդ ուժն այսօր Հայաստանում չի կայանում, քանի որ մյուս ընդդիմադիր ուժերը նույնիսկ «չեն էլ թաքցնում, որ “իրենց նպատակը ոչ թե իշխանության, այլ Հայ Ազգային Կոնգրեսին այլընտրանք դառնալն է…Երրորդ ուժ կոչվածը վերջին պահին միշտ էլ անցել է ոչ թե ընդդիմության կողմը, այլ լծվել իշխանությունը բռնազավթողների կառքին»,- հայտարարեց Լևոն-Տեր Պետրոսյանը`ըստ էության ևս մեկ անգամ ընդգծելով սև-սպիտակ խաղաքարտերով խաղալու իր մարտավարությունը:
Լևոն տեր Պետրոսյանը խոսեց նաև քաղաքական դաշտում պտտվող լուրերի մասին, որոնք վերաբերում են ՀԱԿ- իշխանություն հնարավոր երկխոսությանը: Լևոն Տեր Պետրոսյանը նկատեց, թե այդ երկխոսությունը ձեռտու չէ ինչպես արտաքին ուժերին արցախյան հարցում իշխանության դիրքերը ամրապնդվելու տեսանկյունից, այնպես էլ ներքին ուժերին, քանի որ, ըստ նրա, երկխոսության կայացման հետեւանք կարող են լինել արտահերթ ընտրությունները։ Իսկ արտահերթ ընտրությունների դեպքում,ըստ նրա, Երրորդ ուժ ստեղծելու փորձեր անող ընդդիմադիրներին հետաքրքրելու է “պաշտոնների ու պատգամավորական մանդատների շուրջ պայմանավորվածությունները, ուստի {նրանք} համաձայն կլինեն, որ քաղբանտարկյալները հավերժ մնան բանտերում, որ Ազատության հրապարակը երբեք չվերադարձվի ժողովրդին, որ մարտի 1-ի սպանությունները չբացահայտվեն, միայն թե երկխոսությունը տեղի չունենա:Եթե այդպես չեն էլ մտածում, ապա իրենց գործողություններով նպաստում են կարևորագույն այդ խնդիրների լուծման վիժեցմանը կամ հետաձգմանը”: Սրանով ոչ միայն Լևոն Տեր Պետրոսյանը դիրքավորեց մյուս ընդդիմադիրներին իշխանության դաշտում, այլև ոչ ուղղակի կերպով արձագանքեց մարտի 1-ի հետ կապված «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանի իրեն ուղղված մեղադրանքներին ու ետ վերադարձ%
Դիտվել է 1035 անգամ: