Թավրիզի կանանց և տղամարդկանց հավաքականները չներկայացան խաղին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | August 11, 2009 14:16

Համահայկական խաղերը մեկնարկեցին անակնկալով. մրցավայր չներկայացան բասկետբոլի Թավրիզի կանանց և տղամարդկանց հավաքականները: Դա փաստի առաջ կանգնեցրեց կազմակերպիչներին: Խաղերի գլխավոր մրցավար Եղիշ Դավթյանը «Անկախ»-ին  դժվարացավ որևէ բան ասել, բայց կասկած հայտնեց, որ պատճառը տնտեսական ճգնաժամը կարող է լինել: Բասկետբոլիստուհիների հանդիպումներում գրանցվեցին այսպիսի արդյունքներ. Թեհրան-Սիսիան` 86:40, Երևան-Ստեփանակերտ`115:45: Իսկ ահա բասկետբոլիստների խաղերն այսպիսի ելքեր ունեցան` Լոս Անջելես-Մաշհադ` 86:65, Սոչի-Սիսիան` 92;61, Ստեփանակերտ-Ստամբուլ` 42:68, Գյումրի-Ալեքսանդրիա`80:63, Կահիրե-Հալեպ` 73:68, Թեհրան-Ախալքալաք`116:42, Մոսկվա-Իսպահան` 70:54: Ֆուտբոլի մրցաշարում խոշոր հաշիվներ գրանցվեցին Բեյրութ-Ախալքալաք` 5:2 և Ստամբուլ-Ալմելո` 6:0 խաղերում; Մյուս մրցամարտերում արձանագրվեցին այսպիսի հաշիվներ` Բուենոս Այրես-Շահինշահր`2:0, Լոս Անջելես-Բաթում`1:0, Ստեփանակերտ-Թբիլիսի`1:2, Գորգան- Երևան` 0:0, Գյումրի Իսպահան` 1:0:

Դիտվել է 1081 անգամ:
Print Friendly