Բոտուլիզմի դեպք Երևանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | փետրվարի 28, 2011 12:34

Փետրվարի 25-ին ժամը 17.35-ին տեղեկատվություն է ստացվել, որ սննդային թու­նա­վո­րման նախանշաններով (բոտուլիզմ) «Արմենիա» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Լեփսիուսի 3-րդ փողոցի թիվ 35 տան բնակիչներ 1969թ. ծնված Աիդա, 1991թ. ծնված Տաթևիկ  և 1999թ. ծնված Մարիետա Գևորգյանները:

Նախնական տվյալներով տուժածները օգտագործել են երշիկ և պահածոյաց­ված պոմիդոր:

Բժիշկների կողմից Ա.Գևորգյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության, իսկ երեխաներինը` բավարար:

Դիտվել է 847 անգամ:

Leave a Reply