«Գարնան շնչով». 10-օրյա ցուցահանդես Թումանյանի տուն թանգարանում

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | փետրվարի 25, 2011 13:34

Վաղը` փետրվարի 26-ին` ժամը 14:00-ին, Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում տեղի կունենա հայտնի նկարիչներ Վլադիմիր Սիմոնյանի, Արշավիր Կիրակոսյանի (Արշոյի), Մաքսիմ Գիքինյանի, Էդիկ Արևշատյանի գեղանկարների ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կազմակերպվում է գարնանային ամենագեղեցիկ տոնին` կանանց մեկամսյակին ընդառաջ: Ցուցահանդեսում ներկայացված են նկարիչների վերջին շրջանում արված աշխատանքները: Դրանցում կարելի է զգալ մոտեցող գարնան շունչը, սպասված տաք ու կրակոտ գույները, իսկ երբեմն էլ “սուր աչքով” հնարավոր է որսալ ֆիզիկայի և բնության օրենքների ակնհայտ հակասություններ: “Գարնան շնչով” խորագիրը կրող ցուցահանդեսը կգործի 10 օր:

Ցուցահանդեսին հրավիրված են արտասահմանից ժամանած հյուրեր, պետական պաշտոնյաներ, գործարարներ, արվեստագետներ և այլ հետաքրքրված անձիք: Բացման արարողության ժամանակ նախատեսվում է ֆուրշետային մաս: Մուտքն ազատ է:

Դիտվել է 1138 անգամ:

Leave a Reply