“Հարավկովկասյան երկաթուղին” արձագանքում է Երևանի քաղաքապետի նախաձեռնությանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունվարի 24, 2011 17:05
Գործարար շրջանակների հետ համագործակցված աշխատելու՝ Երևանի քաղաքապետի նախաձեռնությանն արձագանքել է <<Հարավկովկասյան երկաթուղի>> ընկերությունը:
Քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային քննարկման ժամանակ հստակեցվեցին այն խնդիրներն ու ծրագրերը, որոնց շրջանակներում քաղաքապետարանն ու երկաթուղին կհամագործակցեն:
Քաղաքապետի խորհրդական Աշոտ Մնացականյանը նշեց, որ քաղաքային իշխանությունները մեծ կարևորություն են տալիս գործարար միջավայրի զարգացմանը: Երկաթուղի-քաղաքապետարան համագործակցության հիմնական առանցքը տրանսպորտային ոլորտն է:
Համատեղ քննարկման ընթացքում նախանշվեցին նաև այլ ուղղություններ, որտեղ համագործակցելու հեռանկար կա:
Դիտվել է 1062 անգամ:





Facebook
Tweet This