Արևադաշտի գյուղապետի ընտրություններում հաղթել է անկուսակցական թեկնածուն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հունվարի 10, 2011 13:09
Արմավիրի մարզի Արևադաշտ համայնքի նոր ղեկավարն է Հովսեփ Օհանյանը:
Երեկ Արևադաշտում անցկացվել են գյուղապետի արտահերթ ընտրություններ: Արևադաշտի ընտրության իրավունք ունեցող 314 բնակիչներից քվեարկությանը մասնակցել են 225-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից հաղորդում են, որ գյուղապետի թեկնածուներից ՀՀԿ-ական Արամ Ղազարյանը ստացել է 80 ձայն, իսկ համայնքի ղեկավարի տեղակալ, անկուսակցական Հովսեփ Օհանյանը հավաքել է 136 քվե: 9 քվեթերթիկ անվավեր է ճանաչվել:
Դիտվել է 1116 անգամ:





Facebook
Tweet This