Վախթանգ Դարչինյանը չի պաշտպանի չեմպիոնական իր գոտին
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 29, 2009 16:51
Թեթևագույն քաշային կարգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը չի պաշտպանի IBF վարկածով չեմպիոնի իր գոտին. պաշտոնապես այդ մասին տեղեկացրել է Դարչինյանի պրոմոութեր Գերի Շոուն:
Ինչպես հայտնի էր, IBF վարկածով մրցամարտերի կազմակերպիչները պարտադրել էին, որ Վախթանգն առաջիկա 90 օրվա ընթացքում ուժերը չափի հարավաֆրիկացի Սիմֆիվե Նոնգկայի հետ: «Boxingscene.com» կայքը տեղեկացնում է, որ ստեղծված իրավիճակում հարավաֆրիկացին չեմպիոնի կոչման համար, ամենայն հավանականությամբ, կմրցի մեքսիկացի Խորխե Արսեի հետ: Իսկ Դարչինյանը շարունակում է մնալ WBC և WBA վարկածներով աշխարհի չեմպիոն:
Դիտվել է 1153 անգամ:





Facebook
Tweet This