Քննարկում հարկային ոլորտի բարեփոխումների վերաբերյալ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 15, 2010 18:38
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր կառավարությունում ընդունել է Համաշխարհային բանկի տնտեսագիտական թիմի ներկայացուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին:Հանդիպման ընթացքում ներկայացվել է Համաշխարհային բանկի տնտեսագիտական թիմի կողմից պատրաստված ամփոփ տեղեկանք հարկային ոլորտում բիզնես-գործընթացների նկարագրության, գնահատման ու վերակազմակերպման վերաբերյալ:
Հաջորդիվ ծավալվել է մտքերի փոխանակում, որի ժամանակ քննարկվել են հարկային ոլորտի բարեփոխումներին և հարկային վարչարարության բարելավմանն առնչվող հարցեր:
Դիտվել է 1647 անգամ:





Facebook
Tweet This