ՀԽ-ում մամուլի ասուլիս տեղի կունենա` նվիրված Ընտրական օրենսգրքում փոփոխությունների նախագծին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | դեկտեմբերի 15, 2010 16:20
Դեկտեմբերի 17-ին, ժամը 11:00-ին ՀՀ Հանրային Խորհրդում ( ՙԷրեբունի փլազա՚, 607 սենյակ) տեղի կունենա մամուլի ասուլիս, որի ընթացքում անդրադարձ է կկատարվի ՀՀ Ընտրական օրենսգրքում առաջարկվող փոփոխությունների նախագծին :
ՀԽ Ժողովրդագրական եւ գենդերային հարցերի հանձնաժողովի նախագահ Ելենա Վարդանյանը կներկայացնի նախագծի գենդերային փորձաքննության արդյունքները:
ՀԽ Քաղաքացիական հասարակության կայացման հարցերով հանձնաժողովի՝ Ոչ կառավարական կազմակերպությունների հարցերով ենթահանձնաժողովի նախագահ Էդգար Հակոբյանը կներկայացնի առաջարկվող փոփոխությունների եւ գործող օրենսգրքի համեմատականը:
ՀՀ Հանրային խորհրդի տեղեկատվության բաժին
Դիտվել է 973 անգամ:





Facebook
Tweet This