Մահվան ելքով ավտովթար` Գորիսում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | դեկտեմբերի 6, 2010 14:50

Դեկտեմբերի  5-ին` ժամը 15.04-ին, ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի “Վերիշեն” և “Խոզնավար” թաղամասերի ավ­տոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, կա զոհ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարները:

Դեռևս չպարզված հանգամանքներում “Միցուբիշի Պաջերո” մակնիշի 19 ԼՕ 159 պետհամարանիշի ավտո­մե­քե­նան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել ձորը, ինչի հետևանով վարորդ` 1991 թ. ծնված Տիգրան Մկրտչյանը  տեղում զոհվել է, իսկ ուղևոր`1988 թ. ծնված Հրաչ Տորոզյանը ստացել է տարբեր աս­տ­իճանի մարմնական վնասվածքներ, հրշեջ-փրկարարների ուժերով դուրս է բերվել ավտո­մե­քե­նայից և տեղափոխվել Գորիս քաղաքի հիվանդանոց:

Տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Դիտվել է 1813 անգամ:

Leave a Reply