Ամիր Խանը դարձավ WBA վարկածով առաջին կիսամիջին քաշային պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոն

ՍՊՈՐՏ | | հուլիսի 19, 2009 13:59

BOXING-GBR-UKRAINE-KHAN-KOTELNIKԵրեկ ուշ երեկոյան Մանչեսթերում 22-ամյա  Ամիր Խանը (Մեծ Բրիտանիա) 12 ռաունդանոց մրցամարտում հաղթեց  30-ամյա Անդրեյ Կոտելնիկին (Ուկրաինա) և նրանից խլեց WBA վարկածով առաջին կիսամիջին քաշային (63,5 կգ) պրոֆեսիոնալ բռնցքամարտիկների աշխարհի չեմպիոնի կոչումը:

2004 թ. Խանը արծաթե մեդալակիր էր դարձել Աթենքում կազմակերպված օլիմպիական խաղերում և 2005 թ. իր նորամուտն էր նշել պրոֆեսիոնալների մրցումներում: Նա պրոֆեսիոնալ ռինգում անցկացրել է 22 հանդիպում, տարել է 21 հաղթանակ և կրել է 1 պարտություն:

Դիտվել է 1186 անգամ:

Leave a Reply