Դիանա Խոջագորյանը հաղթեց Եվրոպայի չեմպիոնուհուն
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | հոկտեմբերի 20, 2010 13:36
Հայաստանի ներկայացուցիչ Դիանա Խոջագորյանը 5-րդ տեղն է գրավել Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում ավարտված «TOP-16» սեղանի թենիսի միջազգային մրցաշարում: Խոջագորյանը մինչև 12-տարեկանների պայքարում, խմբում զբաղեցնելով 3-րդ տեղը , իրավունք Է ստացել պայքարելու 5-րդ տեղի համար: Եվ նա անսպասելիորեն հաղթանակ Է տարել Եվրոպայի գործող չեմպիոնուհի, Մոլդովայի ներկայացուցիչ Էլիզա Մեդվեդչիի նկատմամբ:
Դիտվել է 1419 անգամ:





Facebook
Tweet This