Նելլի Աղինյանի առաջին պարտությունը` Հունաստանում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 16, 2009 16:36
Հունաստանի Իկարիա քաղաքում անցկացվող շախմատի միջազգային մրցաշարի 5-րդ տուրում Նելլի Աղինյանն առաջին պարտությունը կրեց: Հանդես գալով սև ֆիգուրներով`երևանցի գրոսմայստերը զիջեց ռուսաստանցի գրոսմայստեր Սերգեյ Զագրեբելնիին:
Աղինյանը 5 հնարավորից վաստակած 3,5 միավորով մի խումբ շախմատիստների հետ միասին բաժանում է 23-40-րդ տեղերը: Առաջատարը Լեհաստանի ներկայացուցիչ Ռոբերտ Կեմպինսկին է` 5 միավոր:
Դիտվել է 1355 անգամ:





Facebook
Tweet This