Սպասելիքներ` Հայաստանի երիտասարդ ծանրորդներից
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 16, 2009 10:15Հուլիսի 26-ից մինչև օգոստոսի 2-ը Շվեդիայի Լանցքրոնա քաղաքի մարզապալատում անցկացվելու է ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը, որտեղ Հայաստանի ներկայացուցիչներից մեդալների ակնկալիք կա:
Մեր երկրի պատիվը ծանրորդների մրցաշարում կպաշտպանեն Սմբատ Մարգարյանը (62 կգ), գերծանր քաշայիններ Ռուբեն Ալեքսանյանը և Հայկ Հակոբյանը:
Նախորդ տարվա Եվրոպայի երիտասարդական առաջնությունում, որն անցկացվել էր Ալբանիայում, Առաքել Միրզոյանը (69 կգ) երկամարտում դարձել էր չեմպիոն, իսկ Ալեքսանյանը բավարարվել էր արծաթե մեդալով:
Ծանրորդուհիների մրցաշարում Հայաստանը կներկայացնեն Ալլա Սամվելյանը (58 կգ) և Աստղիկ Գալստյանը (63 կգ):
Եվրոպայի նախորդ առաջնությունում արծաթե և բրոնզե մեդալակիր էին դարձել Լիանա Մանուկյանը (58 կգ) և Հեղինե Եփրեմյանը (63 կգ):
Ծանրամարտի ՀՀ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը «Անկախ»-ին հայտնեց, որ մերոնցից սպասելիքներ կան: «Եթե նրանք հաղթահարեն այն կիլոգրամները , որոնք բարձրացնում են ներկայումս մարզումների ժամանակ, անպայման մեդալների կարժանան»,- ասաց Ալավերդյանը:





Facebook
Tweet This