Առայժմ` երկու բրոնզ

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | օգոստոսի 5, 2010 18:45

Սարաևոյում անցկացվող ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում բրոնզե մեդալակիր դարձավ Հայաստանի ներկայացուցիչ, 76  կգ քաշային Գևորգ Համբարձումյանը: 3-րդ տեղի համար պայքարում Գևորգն առավելության հասավ վրացի Յակով Պետիաշվիլիի նկատմամբ: Սա մեր երկրի ներկայացուցիչների բրոնզե երկրորդ պարգևն է: Նախօրյակին  աչքի էր ընկել 42 կգ քաշային Գոռ Բարսեղյանը: Մեդալակիր դառնալուն մոտ էր նաև Յաշա Հակոբյանը  (46 կգ), սակայն վճռորոշ հանդիպումում նա պարտվեց ռուսաստանցի Ալդար Բալզինիմանիևին և բավարարվեց հինգերորդ տեղով: Ընդհանուր թիմային հաշվարկով Հայաստանի հավաքականը գրավեց 7-րդ տեղը: Հայաստանի ներկայացուցիչները նախորդ տարվա այս ստուգատեսում ճանաչվել էին 3-րդը: Օգոստոսի  7-ին մրցագորգ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները:

Դիտվել է 1248 անգամ:

Leave a Reply