Սեվակը ետ մնաց կես «քայլով»
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | հունիսի 9, 2010 14:37
Բրազիլիայում բնակվող միջազգային վարպետ Սևակ Մխիթարյանը հաջող խաղաց այդ երկրի Աբերտո դո Բրազիլ քաղաքում անցկացված շախմատի միջազգային մրցաշարում: Ուժերն էր չափում 104 մարզիկ: Սևակը, 7 հնարավորից վաստակելով 5,5 միավոր, գրավեց 4-րդ տեղը: Նա միայն կես միավորով ետ մնաց հաղթողից` գրոսմայստեր Ռաֆայել Լեյտաոյից:
Դիտվել է 1497 անգամ:





Facebook
Tweet This