Մարտին առևանգվել է 16 աղջիկ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | մարտի 31, 2010 10:26

Մարտի 1-ից 30-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 1 դեպք, որը բացահայտվել է. այս մասին հաղորդում է ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը:

Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 228 դեպք, բացահայտվել է 198-ը։ Բացահայտվել է նաեւ նախկինում կատարված իմանատիպ հանցագործության 22 դեպք։

Անցած 30 օրերի ընթացքում  արձանագրվել է անձի առևանգման 16 դեպք, որոնք ըստ ոստիկանության հաղորդագրության եղել են  «աղջիկ փախցնելու» դեպքեր   և ավարտվել են ամուսնությամբ:

Դիտվել է 2257 անգամ:

Leave a Reply