ՃՏՊ Շահումյանում, կա մեկ զոհ և մեկ վիրավոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | նոյեմբերի 1, 2012 9:35

Հոկտեմբերի 31-ին, ժամը 22.41-ին ԱԻՆ-ում  ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Շահումյան գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Տեղում պարզվել է, որ “Վազ 2109” մանկիշի 65 ՏՍ 267 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և  բախվելով գազատար խողովակին` շրջվել, ինչի հետևանքով տեղի է ունեցել արտահոսք գազատար խողովակից: Մինչև հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը վարորդ` 1991 թ. ծնված Արթուր Զոհրաբյանը և  ուղեվոր` 1992 թ. ծնված Վահան Խաչատրյանը տեղափոխվել են Արտաշատ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ Վ. Խաչատրյանը մահացել է: Ըստ բժիշկների` Ա. Զոհրաբյանի առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Դիտվել է 799 անգամ:

Leave a Reply