Միշա Վանյանը պաշտոնանկ կարվի /վիդեո/

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | հոկտեմբերի 3, 2012 11:45

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հրահանգով աշխատանքից կազատվի աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ղեկավար Միշա Վանյանը: Այս մասին քիչ առաջ նախարարությունում հրահանգեց վարչապետը՝ հիմք ընդունելով  վարչապետի վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքները, ըստ որի բացահայտվել են համատարած կաշառակերության դեպքեր:

Լրագրողների  հետ զրույցում Միշա Վանյանն ասաց, որ անակնկալ էր, որ իր ղեկավարած կառույցում նման ծավալի խախտումներ են գրանցվել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Aravot.am

Դիտվել է 831 անգամ:

Leave a Reply