Արյունը կամ դրա բաղադրամասերը կտեղափոխվեն հատուկ պայմաններում
ԻՐԱՎՈՒՆՔ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 13, 2012 13:44
ՀՀ կառավարությունն այսօր տեղի ունեցած նիստում փոփոխություն և լրացումներ է կատարել իր նախկին երկու որոշումներում և սահմանել, որ արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումը պետք է իրականացնել գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներով` ապահովելով տեղափոխման և փոխներարկման անվտանգությունը: Խնդիրը կարող է հատկապես հրատապ դառնալ բնական աղետի կամ արտակարգ իրավիճակի ժամանակ, երբ արյան փոխներարկման զանգվածային կիրառման անհրաժեշտություն է առաջանում:
Դիտվել է 786 անգամ:





Facebook
Tweet This