Թեև անվճար մատուցվող ծառայությունները բազմազան են, բայց օգտվողները քիչ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | հուլիսի 21, 2012 12:33

 «Թեև մատուցվող ծառայությունները բազմազան են, բայց դրանցից քչերն են օգտվում: Սա վկայում է, որ հանրային ինչ-որ մակարդակներում պետական կառույցի և գործարարների միջև սոցիալական գործընկերության սկզբունքները լիարժեք չեն գործում, նրանց միջև չի ձևավորվում համագործակցության աշխույժ մթնոլորտ: Դա լուրջ խնդիր է, եթե հաշվի առնենք, որ ծառայությունները մատուցվում են անվճար: Չէ՞ որ առանց համապատասխան իրավական դաշտի, գործ ձեռնարկելու, հաշվարկ անելու և ծրագրեր կազմելու վերաբերյալ գիտելիքների ինչ որ բանով զբաղվելը շատ անգամ ավելի ռիսկային կարող է լինել»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցին ասացին ՀՀ էկոնոմիկայի նախարարության ՓՄՁ ԶԱԿ-ում:

2012թ. առաջին կիսամյակում փոքր ու միջին ձեռներեցությամբ զբաղվող քաղաքացիներից  ստացվել է հարկային, մաքսային օրենսդրությանն ու վարչարարությանը, ինչպես նաև ձեռնարկատիրական գործունեության այլ բնագավառներին առնչվող ընդամենը 209 հարցադրում կամ պարզաբանման խնդրանք:

Գործում է նաև թեժ գիծ, որով տեղեկատվական և խորհրդատվական աջակցության ծրագրերի շրջանակներում մատուցվող ծառայությունները չեն սահմանափակվում միայն իրավական դաշտին վերաբերող տեղեկատվությամբ:

Ինչպես նշեցին նախարարության ՓՄՁ ԶԱԿ-ում,  ձեռներեցներին   որոշակի տեղեկատվություն է մատուցվում նաև կոնկրետ գործունեության համար անհրաժեշտ հումքի, նյութերի, սարքավորումների, ֆինանսավորման հնարավոր աղբյուրների վերաբերյալ:

«Փաստինֆո» լրատվական գործակալություն

Դիտվել է 1522 անգամ:

Leave a Reply