Խորենացի փողոցում էլեկտրական լարերի կարճ միացումից հրդեհ է բռնկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 9, 2012 11:28
Հուլիսի 8-ին, ժամը 04.34-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Խորենացի փողոցի թիվ 47 շենքի մոտակայքում տեղի է ունեցել էլեկտրական լարերի կարճ միացում` հրդեհի բռնկումով: Դեպքի վայրէ մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ առկա է գազի արտահոսք` հրդեհի բռնկումով, ինչի հետևանքով այրվում է էլեկտրական մալուխ: “1֊04” ծառայության աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.02-ին, մարվել` 05.09-ին: Այրվել է 0.5 գ.մ էլ.մալուխ: Դեպքի վայրում են գտնվել էլ.ցանցի աշխատակիցները:
Դիտվել է 801 անգամ:





Facebook
Tweet This