Գողոնը վաճառել է 20 հազար դրամով
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մայիսի 15, 2012 11:51
Մայիսի 14-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1983 թ. ծնված Ժիրայր Պ.-ին: Պարզվել է, որ նա ս/թ հունվարին 3-րդ միկրոշրջանում գտնվող կիսակառույց շինությունից գողացել է էլեկտրական բետոնակտրիչ, որը վաճառել է 20.000 դրամով:Ոստիկանությունից հաղորդում են, որ գողոնն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:
Դիտվել է 1281 անգամ:





Facebook
Tweet This