Նոր Խարբերդում փրկարարները չեն գտնել բնակիչներին անհանգստացրած օձին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | մայիսի 3, 2012 11:21Մայիսի 2-ին, ժամը 09.10-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի ամառանոցների 24-րդ փողոցի թիվ 232 տան շրջակայքում բնակիչները նկատել են օձ, որին բռնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:
Հատուկ մասնագետի կողմից տարածքը մանրակրկիտ ուսումնասիրելու արդյունքում օձ չի հայտնաբերվել:
Դիտվել է 817 անգամ:





Facebook
Tweet This