Շարունակվում է «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրներն» ծրագիրը
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | նոյեմբերի 22, 2011 12:06
ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը շարունակում է իրականացնել «Ճանաչիր աշխարհի մշակույթներն ու երկրներն» իր ծրագիրը, որով նախատեսվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ասոցացված դպրոցների ծրագրի /ԱԴԾ/ ցանցում ներառված Հայաստանի 11 դպրոցների աշակերտության հանդիպումները Հայաստանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրները ներկայացնող օտարերկրյա դեսպանների հետ:
Ծրագրի շրջանակներում Երևանի Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 դպրոցը նոյեմբերի 23-ին ժամը 15:00-ին հյուրընկալելու է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հանս-Յոխեն Շմիդթին:
Միջոցառմանը մասնակցելու են ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության և գիտության նախարարությունների, ինչպես նաև Քաղաքապետարանի ներկայացուցիչները:
Դիտվել է 927 անգամ:





Facebook
Tweet This