Խոշոր ավտովթար Մարտւնի -Վարդենիս ավտոճանապարհին,լուսանկարներ
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 19, 2011 14:02
Հոկտեմբերի 19-ին`ժամը 00.38-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհի 21-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում իրար են բախվել ‘’ՈՒԱԶ’’ մակնիշի 35 ԼՍ 972 պետհամարանիշի, ‘’ՎԱԶ-2106’’ մակնիշի 24 ՏԼ 232 պետհամարանիշի և ‘’ԳԱԶ-24’’ մակնիշի 67 ԼԼ 042 պետհամարանիշի ավտոմեքենաները.ինչի հետևանքով ‘’ՎԱԶ-2106’’ մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1979 թվականին ծնված Մ.Օհանյանը և ուղևորներ`1966 
թվականին ծնված Կարեն Բադալյանը, 1989 թվականին ծնված Արկադի և 1986 թվականին ծնված Արա Թադևոսյանները տեղում մահացել են, ‘’ՈՒԱԶ’’ մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1985 թվականին ծնված Մ.Զարոյանը, ուղևորներ` 1990 թվականին ծնված Սամվել Ենուկյանը, 1985 թվականին ծնված Դավիթ Գասպարյանը և 1984 թվականին ծնված Սարգիս Պողոսյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունի քաղաքի հիվանդանոց, որտեղ Սարգիս Պողոսյանը մահացել է: ‘’ԳԱԶ-24’’ մակնիշի ավտոմեքենայի վարորդ,1988 թվականին ծնված Ոսկան Բադալյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ և հրաժարվել շտապօգնության բժիշկների օգնությունից:
Մ.Զարոյանի առողջական վիճակը գնահատվել է ծանր, իսկ Սամվել Ենուկյանինը և Դավիթ Գասպարյանինը` բավարար:





Facebook
Tweet This