Բախվել են տաքսին և 261 երթուղային գազելը. 1 մարդ զոհվել է, 14-ը հիվանդանոցում են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | սեպտեմբերի 26, 2011 13:54
Սեպտեմբերի 25-ին, ժամը 14.00-ին, Աճառյան փողոցի և դեպի Առինջ գյուղը տանող ճանապարհի խաչմերուկում իրար  են բախվել «ԳԱԶ-322123» մակնիշի թիվ 261 երթուղու միկրոավտոբուսը և «Նիսսան» ու «Ռենո» մակնիշի ավտոմեքենաներ:
Վթարի հետևանքով  «Մարկիզա»  տաքսի ծառայության «Ռենո» մեքենայի  վարորդը տեղում մահացել է, նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել նաև «ԳԱԶ-322123»-ի 13 ուղևորներ:
Ոստիկանության հասարակայնության  հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 1276 անգամ:

Leave a Reply