Ավտոպատահար Մյասնիկյան պողոտայում, 20-ամյա վարորդը մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 13, 2011 12:27
Սեպտեմբերի 12-ին, ժամը 03.00-ին, Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես Բենց Ե-230» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին և շրջվել:Վթարի հետևանքով վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ 20-ամյա վարորդը, գիտակցության չգալով, մահացել է:
Ոստիկանությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 870 անգամ:





Facebook
Tweet This