Կառավարության շենքի առջեւ սկսվել է «Սեւազգեստ բանակի» լուռ երթը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | սեպտեմբերի 8, 2011 12:02

ՀՀ կառավարության շենքի առջեւ սկսվել է “Սեւազգեստ բանակի” լուռ երթը, որին մասնակցում են իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները, բանակում զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, կառավարության շենքի երկայնքով կանգնած ակցիայի մասնակիցները հագել են սեւ զգեստեր եւ ձեռքբերում պահում են բանակում սպանված զինծառայողների նկարները:

Մեդիամաքս-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Աննա Ոսկանյանն ասել է, որ իրենց առաջնահերթ պահանջն է, որպեսզի բանակում կատարված սպանությունների բոլոր դեպքերը պատշաճ քննվեն, մեղավորները պատժվեն օրենքի ողջ խստությամբ, եւ բանակում ծառայելը անվտանգ լինի:

 

Դիտվել է 741 անգամ:

Leave a Reply