Կտրուկ արգելակած երթուղայինի ուղևորը վնասվածքներով հիվանդանոցում է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | սեպտեմբերի 1, 2011 12:56
Oգոստոսի 31-ին, ժամը 16.20-ի սահմաններում, «ԳԱԶ-32213» մակնիշի թիվ 62 երթուղային միկրոավտոբուսի վարորդը Մարգարյան և Ֆուչիկի փողոցների խաչմերուկում կտրուկ արգելակել է, ինչի հետևանքով 48-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 771 անգամ:





Facebook
Tweet This