Շահումյանը նշում է համայնքային կենտրոնի վերանորոգման ավարտը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | օգոստոսի 29, 2011 14:12

Այսօր  նշվեց ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության (ԱՄՆՄԶԳ) կողմից ֆինանսավորվող, Քոփերաթիվ հաուզինգ ֆաունդեյշն ինթերնեյշնլի (ՍԻ Էյջ Էֆ ) և «Շեն» ԲՀԿ-ի  կողմից իրականացվող Փոքրածավալ ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի ներքո (ՓԵՎԾ) Շահումյանի համայնքային կենտրոնի վերանորոգման ավարտը:  Միջոցառմանը մասնակցեցին Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, ԱՄՆ ՄԶԳ Հայաստանյան առաքելության տնօրեն Ջաթինդեր Չիման, Շահումյանի գյուղապետ Էդիկ Մանուկյանը, «Շեն» ԲՀԿ-ի տնօրեն Հայկ Մինասյանը, Սի Էյջ Էֆ-ի հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն Մագդա Ավետիսյանը, ԱՄՆՄԶԳ-ի հայաստանյան առաքելության, ինչպես նաև ծրագիրն  իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները և համայնքի անդամները:

Համայնքային կենտրոնը, որը տեղակայված է  հինգհարկանի բնակելի շենքի առաջին հարկում, կառուցվել է 1978 թվականին: Կենտրոնը գլխավորապես տուժել էր 1988 թվականի երկրաշարժից, որից հետո փակվել: Համայնքային կենտրոնը չէր օգտագործվել ավելի քան 20 տարի և հիմնովին վերանորոգման կարիք ուներ:

Սի Էյջ Էֆ-ը տեղադրեց նոր դռներ և պատուհաններ, վերանորոգեց հատակը, սվաղեց ու ներկեց պատերը և ամբողջությամբ վերանորոգեց զուգարանները: Վերանորոգված տարածքի մակերեսը կազմում է 180 մ2:  Այժմ համայնքային կենտրոնը պատրաստ է շահագործման և կենտրոնում տեղակայվելու են գրադարանը, շախմատի և համակարգչային դասարանները, ժամանցի սենյակը և կենտրոնի վարչական սենյակը:

Գյուղի համայնքը կունենա հավաքատեղի` համայնքային խնդիրները քննարկելու և դրանց լուծումները գտնելու համար: «Այս վերանորոգումը հնարավորություն կտա համայնքին օգտվելու ինտերնետից, գրադարանից, շախմատի և ժամանցի սենյակներից, որպես ազատ ժամանակի որակյալ կազմկերպում»,-շեշտեց ԱՄՆ ՄԶԳ տնօրեն դոկտոր Ջաթինդեր Չիման կենտրոնի բացման իր խոսքում:

Տեղական ինքնակառավարման մարմինն իր վրա է վերցնում կենտրոնի կահավորման, սարքավորումներով ապահովման, ինչպես նաև պահպանման և հետագա խնամքի հարցերը, իսկ կենտրոնի ամենօրյա գործունեությունը անխափան ապահովելու համար աշխատանքի կընդունվեն համայնքից առնվազն երեք անձ: Ներկայումս գյուղի վարչությունը Համայնքային ակտիվ խմբի հետ միասին փնտրում է լրացուցիչ միջոցներ կենտրոնն անհրաժեշտ կահավորմամբ և սարքավորումներով ապահովելու համար:

Համայնքային կենտրոնի վերանորոգման ծրագիրը կարճաժամկետ աշխատանքով է ապահովել համայնքից հինգ անձանց:

Հայաստանում ԱՄՆՄԶԳ առաքելության տնօրենը նշեց, որ Շահումյանի համայնքային կենտրոնի  վերանորոգման ծրագրից բացի ԱՄՆՄԶԳ-ի կողմից Լոռու մարզում իրականացվող ծրագրերը ներառում են Հաղպատի մանկապարտեզի, Այրումի գազամատակարարման համակարգի, ինչպես նաև Լեռնանցք, Արծնի և Լոռի Բերդ համայնքների ջրամատակարարման համակարգերի վերանորոգմները ծրագրերը:

 

 

 

 

 

 

 

 

Մինչև 2011 թվականի նոյեմբերի վերջը ՓԵՎԾ-ն ակնկալում է ավարտել ենթակառուցվածքների վերականգնման 58 ծրագիր` ապահովելով ավելի քան 47,000 մարդ-օր զբաղվածություն: Ի հավելումն սրա 800 հայաստանցի կապահովվի կարճաժամկետ աշխատանքով և մոտ 140 մարդ կունենա մշտական զբաղվածություն ՓԵՎԾ-ի կողմից վերականգնված ենթակառուցվածքներում:

 

Դիտվել է 1383 անգամ:

Leave a Reply