«Ոսկե ձկնիկ» լողափի մոտ ջրային մոտորանավակը բախվել է ջրային հեծանիվին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | օգոստոսի 2, 2011 16:04
Հուլիսի 31-ին`ժամը 15.15-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 12.45-ի սահմաններում Սևանա լճում հերթապահության ընթացքում, «Ոսկե ձկնիկ» լողափից մոտ 150մ հեռավորության վրա, ջրային մոտորանավակը բախվել է ջրային հեծանիվին, ինչի հետևանքով հեծանվորդը ընկել է ջուրը:
Փրկարարների ուժերով ջրից դուրս է բերվել և տեղափոխվել հանրային լողափի բուժկետ Վեդի քաղաքի բնակիչ 1983թ. ծնված Արամ Սահակյանը, ում ցուցաբերվել է առաջին բուժօգնություն:
Տուժածի առողջական վիճակը բժիշկների կողմից գնահատվել է բավարար:
Դիտվել է 877 անգամ:





Facebook
Tweet This