Այրվել է ճեմարանի շենքի տանիքը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 29, 2011 14:10
Հուլիսի 28-ին ժամը 22.43-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սևանալճի թերակղզում` ճեմարանի շենքի տանիքում հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.55-ին, մարվել` 01.10-ին:
Այրվել է Մայր Աթոռ Վազգենյան դպրանոցի ճաշարանի տանիքը` 500 քմ. մակերեսով:
Դիտվել է 942 անգամ:





Facebook
Tweet This