Քամուց արմատախիլ եղած ծառն ընկել է մառանի վրա ու փլուզման պատճառ դարձել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 29, 2011 13:51
Հուլիսի 28-ին տեղեկատվություն է ստացվել, որ հուլիսի 27-ին` ժամը 12.00-ի սահմաններում, Արարատի մարզի Արևաբույր գյուղի բնակիչ Հ.Կարապետյանից ահազանգ է ստացվել, որ հուլիսի 16-ին` ուժեղ քամու հետևանքով արմատախիլ է եղել իր տան բակում գտնվող ծառը` շրջվելով 90 քմ. մակերեսով մառանի վրա, ինչից այն ամբողջությամբ փլուզվել է, ինչպես նաև վնասվել է անասնագոմի տանիքը` 300 քմ մակերեսով:
Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Դիտվել է 916 անգամ:





Facebook
Tweet This