Տրակտորը շրջվել է հունձ անելիս

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | հուլիսի 29, 2011 11:13

Հուլիսի 27-ին ոստիկանության Մեղրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 19.30-ին 44-ամյա Անդրանիկ Կ.-ի վարած «ԶՄԶ» մակնիշի տրակտորը, Տաշտուն գյուղի արոտավայրում հունձ անելիս, կորցրել է կառավարումը և կողաշրջվել, ինչի հետևանքով վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ կատարվում է քննություն:


Դիտվել է 1050 անգամ:

Leave a Reply