Օձի խայթոցից տուժել է 55-ամյա կինը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 27, 2011 13:42
Հուլիսի 26-ին ժամը 20.00-ին Եղեգնաձոր քաղաքի հիվանդանոցից ստացված տեղեկատվության համաձայն` ժամը 12.00-ին օձի խայթոցով իրենց մոտ է տեղափոխվել Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի բնակիչ 1956թ. ծնված Քնարիկ Բալոյանը:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Դիտվել է 909 անգամ:





Facebook
Tweet This