Հրդեհներ խոտածածկ տարածքներում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հուլիսի 19, 2011 12:02
Հուլիսի 18-ին ժամը 12.27-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 177 տան հարակից տարածքում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.00-ին, մարվել` 13.30-ին:
Այրվել է 1 հա խոտածածկ տարածք և թփեր: Նույն օրը խոտածածկ տարածքներ են այրվել նաև
Երևան քաղաքի Սարալանջի փողոցի թիվ 1 շենքի հարակից տարածքում` 1000 քմ, Կոտայքի մարզի Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհի 9-րդ կիլոմետրի հարակից տարածքում`18 հա, Կոտայքի մարզի Գառնի գյուղում`10 հա խոտածածկ տարածք և 2 հա գարու դաշտ, Երևան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 54 տան հարակից տարածքում`1500 քմ, Երևան քաղաքի Ծատուրյան փողոցի թիվ 1 տան հարակից տարածքում`1500 քմ, Արարատի մարզի Երևան-Արտաշատ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրի հարակից տարածքում`1500 քմ. եւ 36 դեղձենի, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Կոմիտասի անվան զբոսայգու հարակից տարածքում`3 հա, Արագածոտնի մարզի Փարպի գյուղում`5000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Գեղազնիկի փողոցի հարակից տարածքում` 4000 քմ: Հրշեջ-փրկարարների ուժերով բոլոր հրդեհները ժամանակին մեկուսացվել ու մարվել են:





Facebook
Tweet This